Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ. քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:

Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում երեկ մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ