Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը:

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ»,- նշված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ