Օրվա կադրը՝ ինչպես է ոստիկանությունը լսում Գալստանյանի անեծքն ու լուտանքը․ Արայիկ Հարությունյան

Ինչպես հայտնել էինք, վաղ առավոտյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փոքրաթիվ համակիրների հետ գնացել էր Կառավարության շենքի դիմաց՝ մտադրություն ունենալով խափանել Կառավարության նիստը, որը, սակայն, չի կայացել, քանի որ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ 2023 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը ամփոփիչ ելույթով հանդես գալու:

Անպտուղ գործողությունը արդարացնելու և իր համակիրներին «կերակրելու» համար Գալստանյանը Կառավարության դիմաց ձեռքն է վերցրել բարձրախոսը և սկսել նզովել ու վիրավորել ոստիկաններին, անգամ փրկարարներին և ՆԳ նախարարության կազմում գտնվող այլ ստորաբաժանումների ծառայողներին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գալստանյանի գործողություններին, լուսանկար հրապարակել և գրել․

«Օրվա կադրը․

Ոստիկանությունն այսպես է լսում Բագրատ ֆեյքազանի անեծքն ու լուտանքը: Լսեք այդ տեքստը, ես լսել եմ, ահավոր էր»։

Հիշեցնենք՝ Գալստանյանը մասնավորապես ասել էր․

«Բոլորը վերից վար խուլիգանության մեջ են արդեն, խուժաններ են ուղղակի՝ վերից վար, իրենց գլխավորն էլ ամենավերջի խուժանն է, ներքևի շարքից փչացած՝ մինչև վերջ:

Հիմա էլ այս շենքի դիմաց կանգնած են չգիտեմ՝ ինչ դեմքերով, կերպերով, երեսներով: Էն հացը, որ դուք ուտում եք, հարամ լինի ձեզ՝ պարեկային ծառայողներ, ոստիկաններ, արտակարգ իրավիճակներ կոչված թշվառներ: Համազգեստ հագել, եկել եք մարդկանց ծեծելո՞ւ, ամոթ ձեզ, դուք ամենավերջի նզովքի տակ ապրող մարդիկ եք: Կա՛մ շարունակեք ծառայել որպես ստրուկներ, որպես արյունով հաց ուտողներ, կա՛մ թողեք հեռացեք՝ սև գլխարկ եք, կարմիր գլխարկ եք, դուք օր ու արև չունեք այս երկրում, պատիվ չունեք, ուսադիր չունենք այս երկրում»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ