ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ ամփոփել է կառավարության աշխատանքի յոթ ամիսների արդյունքները, քննարկել տնտեսության զարգացման տեսլականը, անդրադարձ կատարել մենաշնորհների խնդրին, կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարին, կառավարման համակարգի բարեփոխումներին և այլ կարևոր թեմաներին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 11-ին նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետ:
Տիգրան Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին Երեւանում։
2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում: