Ինչպես Արցախը հանձնեցին, այդպես էլ ցանկանում են ՀՀ-ն հանձնել ՀԱՊԿ-ին. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ 2 ժամում հանձնվեցին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ չի, որ 2 ժամում հանձնվեցին ՀՀ-ի ժողովրդի զրկանքներով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց վարչապետը:

Փաշինայնաը նշեց, որ ինչպես Արցախը հանձնեցին, այդպես էլ ցանկանում են ՀՀ-ն հանձնել ՀԱՊԿ-ին. «Ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային, դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետր ժողովրդից ծնված և ժողովրդից սնվող լեգիտիմության առաջ դու ուղղակի անզոր եք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ