Սուտասան, սադրիչ տերտերը բացահայտում չէ, տուժած ամեն քաղաքացու ու ոստիկանի համար նա է պատասխանատու. Չախոյան

«Սուտասան, սադրիչ տերտերը մեր իրականության մեջ այլևս բացահայտում չէ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ զանգվածային անկարգությունները կազմակերպելու, տուժած ամեն մի քաղաքացու ու ոստիկանի համար հենց նա է պատասխանատու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի շենքի մոտ Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, ցուցարարները դարձել են անկառավարելի, նրանք շարունակաբար սադրում են ոստիկաններին, հրում ու քաշքշում նրանց, վիրավորանքներ հնչեցնում:

Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ: Ոստիկանությունը ստիպված է եղել դիմել հատուկ միջոցի՝ չնայած նախապես Գալստանյանին ու մյուսներին արված բազմաթիվ զգուշացումների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ