![]()
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
««Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, ես ձեզ ասել էի՝ մի՛ տրվեք սադրանքներին, դուք տեղի տվեցիք։ Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք, փառք Աստծո, նման բան տեղի չի ունեցել, Գալստանյանը ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկանների դեմ։ Դրանից հետո Սիրահարների այգու միջոցով ցուցարարները փորձել են ներխուժել ոստիկանական պատնեշից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ դա կազմակերպվել և նախատեսվել է շատ վաղուց։
«Փաստ է, որ մարդը, ով դուրսն է, նաև՝ Իշխան Սաղաթելյանը «ՊՈՒ»-ից երկու պատգամավորներ գտնվում են այնտեղ և ուղղորդում են։ Գալստանյանը հայտարարություն է արել, որ ներսում բախումներ է և կոչ է արել գա այստեղ ներս»,- նկատեց նա։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին միմյանց վիրավորել և հնչեցնել փոխադարձ բղավոցներ, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ անցկացնեն այնտեղ։ Ըստ նրա՝ դա ՀՀ արժանապատվության հարց է։
![]()