Ձեզ համար պետության կառավարումը կազինոյի նման է, պտտում եք, ասում՝ միգուցե կլինի կարմիր 26, իսկ միգուցե՝ ոչ. Փաշինյան

«Ձեր խոսքի բանալի բառը միգուցեն է, ասում եք՝ միակ ճանապարհն այն է, որ դուք հեռանաք, միգուցե նոր հնարավորություններ կբացվեն»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, թե զիջումների շղթան դադարեցնելու միակ լուծումը վարչապետի հեռացումն է, որից հետո միգուցե նոր հնարավորություններ կբացվեն:

«Այսինքն՝ ձեզ համար պետության կառավարումը կազինոյի նման է, սենց պտտում ենք, ասում՝ միգուցե կլինի կարմիր 26, միգուցե: Այսինքն՝ ձեզ համար պետությունը ռուլետկա է, ինչ է: Ես հասկանում եմ, որ ընդդիմության շարքերում կազինոյային տրամաբանությունը շատ մեծ տարածվածություն ունի: Միգուցե, իսկ միգուցե՝ ոչ, իսկ միգուցե դուք սխալվում եք, միգուցե, այնուամենայնիվ, իրականության ձեր ընկալումը այլ է»,- նկատեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ