«Իմ համոզմունքն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց երջանկությունը հնարավոր չէ առանց իրական Հայաստանի հայեցակարգի վրա հիմնված պետություն կառուցելու»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է վախերին՝ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Դուք գիտե՞ք ինչ է պատասխանատվությունը»,- ընդդիմությանը հարց ուղղելով ասաց Փաշինյանը։
Հարցին՝ թե ինչ կլիներ, եթե ինքը չլիներ իշխանության, վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչ կլիներ նույնը՝ մի տարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը կլիներ գուբերնիա»։