Փրկարարներն արագիլի ձագին բույնն են վերադարձրել

Հունիսի 11-ին՝ ժամը 18։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն և ետ վերադարձրել բույնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ