Ստի դետեկտորն էլ Գալստանյանին չի դիմանա. հեղափոխության թիմը Աբաջյանի «պապիկի» միջադեպի հետ կապված ներողություն խնդրել է

Վազգեն (Բագրատ) Գալստանյանն օրվա ավարտին խոսել է 2018-ին տեղի ունեցած մի միջադեպի մասին՝ խեղաթյուրելով իրականությունը։

Ըստ Գալստանյանի, 2018-ի հանրահավաքներից մեկի ժամանակ ներկայիս իշխանությունը ներկայացրել է հերոս Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկին և ներողություն էլ չի խնդրել որևէ ձևով։

Համացանցում, սակայն, կան տեսանյութեր, որոնցում երևում է, որ Գալստանյանի հիշատակած միջադեպի վերաբերյալ Զարուհի Բաթոյանը ներողություն է խնդրել թիմի անունից։

Դիմելով ներկաներին, Բաթոյանը մասնավորապես ասել է․

«Ես ներողություն եմ խնդրում մեր նախորդ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի համար։ Մի պապիկ մեզ մոտեցավ և ասաց, որ ինքը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկն է։ Մեր տղաներն ու աղջիկները, բնականաբար, հարգանքով միանգամից հավատացին և իրեն գրկած վեր բարձրացրին։ Բայց պապիկի ելույթից հետո պարզվեց, որ նա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ։

Մենք ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ