Որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է․ Գալուզինը՝ Հայաստանից Մոսկվա կանչված ՌԴ դեսպանի վերադարձի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցությունների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է»,- գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը։

Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել էր Մոսկվա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանելով Երևանից դեսպանին կանչելու տեղեկությունը, նշել էր, որ դեսպանները պարբերաբար գնում են խորհրդակցությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ