Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրն ու այլ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ