Հայաստանը Ուկրաինայի հարցով Բեռլինի համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով․ ԱԳՆ խոսնակ

Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։

Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում անցկացվող միջազգային համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ