![]()
Հաշվի առնելով, թե ինչքան քրեական տարրեր են ներգրավված Գալստանյանի շարժման մեջ, պատահական չէ, որ նա ասում է, թե իր համար օրենքի գերակայությունը կարևոր չէ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով․
«Իսկ եթե ձեզ համար օրենքի գերակայությունը երկրորդական է, ապա ինչու եք եկել, հասել ՀՀ օրենքներն ընդունող մարմին։
Ինքնահռչակվեք վարչապետ, ձեր կողքերի հավաքված քրեական տարրերին հռչակեք օրենսդիր մարմին (չէ որ քրեական աշխարհն էլ իր գրված ու չգրված օրենքներն ունի) և երջանիկ ապրեք»։
![]()