Անձրև, առանձին հատվածներում ինտենսիվ ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Երևան քաղաքում`

Հունիսի 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ