Սուպերմարկետի խաղարկությանն ավելի շատ մարդ է մասնակցում. օգտատերերը համեմատական են անցկացրել

Համացանցում քննարկման առարկա է դարձել «Երևան սիթիի» այսօր կազմակերպած մի խաղարկություն, որի պատճառով Նոր Նորքում հսկայական խցանումներ են առաջացել:

Օգտատերերը նշում են, որ սուպերմարկետի խաղարկությանն ավելի շատ մարդ է մասնակցել, քանի Վազգեն Գալստանյանի հանրահավաքին:

«Երևան Սիթի սուպերմարկետի կազմակերպած «Սրբազան խաղարկություն-շարժումը»»,- լուսանկարը հրապարակելով՝ գրել են օգտատերերը:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսօր Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 15 հազար 400 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ