![]()
Գալստանյանին և նրա աջակիցներին ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Դեմիրճյան փողոց:
Վազգեն Գալստանյանը սկսեց սադրել և վիրավորել ոստիկանական զորքերին, որին արձագանքեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանին ևս Գալստանյանը փորձեց սադրել՝ նրան ասելով. «Դու ով ես»:
Իրավիճակը լարվեց:
Ոստիականությունը պարբերաբար հավաքի մասնակիցներին հորդորում է չլարել իրավիճակը և չտանել բախումների:
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:
Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով:
![]()