Մնում է եզրակացնել, որ փիլոնին զուգահեռ սառեցվել են նաև տրամաբանությունից մնացած վերջին փշրանքները. Ջուլհակյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն Գալստանյանի այն հայտարարությանը, թե ընդիմությանը կոչ է անում վարչապետի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրել:

«Ազգային ժողովի հերթական նիստերի գրաֆիկը հայտնի է լինում դեռ տարվա սկզբին: Ազգային ժողովի կայքում ներկայացված է հերթական նիստերի ողջ ժամանակացույցը ամբողջ տարվա համար: Դեռ այս տարվա հունվարին բոլորիս հայտնի էր, որ հունիսի 11-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ: Հիմա ընդդիմության փիլոնասառեցված առաջնորդը հայտարարում է, որ հունիսի 11-ին իր պահանջով պետք է Ազգային ժողովը նիստ գումարի։

Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք: Մնում է եզրակացնել, որ փիլոնին զուգահեռ սառեցվել են նաև տրամաբանությունից մնացած վերջին փշրանքները»,- գրել է նա:

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:

Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ