«1 ժամ սպասողը 96 ժամ էլ կսպասի». Հովհաննես Ազոյանը՝ Գալստանյանի հայտարարության մասին

Դերասան Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի արած այն հայտարարությանը, ըստ որի՝ համակիրներին կոչ է անում 4 օր՝ 96 ժամ, մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ կհասնեն ցանկալի արդյունքին, այսինքն՝ Կառավարության հրաժարականին:

«Նոր ասացվածք՝

1 ժամ սպասողը 96 ժամ էլ կսպասի»,— գրել է Ազոյանը:

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:

Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ