![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այն հայտարարությանը, թե ընդիմությանը կոչ է անում վարչապետի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրել՝ միաժամանակ իր աջակիցներին հորդորելով նստացույց սկսել:
«Ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշել էի, որ Բագրատ Գալստանյանն այսօր գալու է՝ ասելու, որ «ինձ վրա հույս չդնեք», չէի սխալվում։
Ասօրվա հանրահավաքում ևս 4 օր կամ 96 ժամ ուզելով՝ նա, ըստ էության, պատասխանատվությունը դրեց իր կողմնակիցների վրա, հավաքվածներին ասաց, որ ամեն ինչ ձեզնից է կախված, եթե 96 ժամ կմնաք փողոցում, լավ, եթե՝ չէ, ես գնացի, ինձ վրա էլ հույս չդնեք։
Իսկ այսօրվա սակավամարդ հանրահավաքը ցույց տվեց, որ Գալստանյանին այլ բան չի մնում, քան գնալը»,- գրել էնա:
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ աջակիցներին առաջարկել է 4 օր նստացույց սկսել՝ խոստանալով, որ այդպես կհասնեն իշխանափոխության:
Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով:
![]()