Գալստանյանը չի՞ տիրապետում օրենքին, թե՞ նրան «փուռն են տալիս»

 

Ինչպես հայտնել ենք, այսօր Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրապետության հրապարակում, ինչպես ինքն էր նախապես հայտարարել «վճռորոշ» հանրահավաք է հրավիրել:

Գալստանյանն հավաքված իր աջակիցներին առաջարկեց 4 օր նստացույց սկսել` խոստանալով այդպես հասնել իշխանափոխության. 4 օր «կամ 96 ժամ ու մենք կհաղթենք»:

Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Նշենք, որ հունիսի 11-ին` երեքշաբթի, մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյա նիստը, Գալստանյանի նշած ժամկետը համընկնում է ԱԺ հայտարարությունների ժամի հետ, ուստի ըստ Սահմանադրական օրենքի արտահերթ նիստ հրավիրել չեն կարող:

Ստացվում է, որ Բագրատ Գալստանյանը նույնիսկ օրենքի տարրական կանոններին չի տիրապետում, ուստի ճիշտ կանի քաղաքական բեմը թողնի քաղաքական գործիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ