![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ Վազգեն Գալստանյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթին, որտեղ նա ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի և ոչ օրինաչափ:
«Մի փաստաբան խոսեց հարթակից, ով իրեն նաև իրավապաշտպան է համարում՝ Ռուբենը Մելիքյան։ Ինչ-որ բռնություններից ու բռնաճնշումներից էր խոսում։
Պարոն Մելիքյան, դուք էլ եք, չէ՞, երկրի վարչապետի հրաժարականը պահանջում, ինչպես այս ռեպորտաժի միջի մարդիկ՝ մի տարբերությամբ, որ դուք պահանջում եք ազատ ու արդար ընտրություններով ընտրված ղեկավարի, իսկ այս մարդիկ կեղծված ընտրություններով իշխանությունը 2-րդ անգամ բռնազավթածի։
Բռնություն ու բռնաճնշում եք ուզում նկարագրե՞ք։ Նայեք այս և այլ տեսանյութերը 2004 թվականի ապրիլի 12-ի գիշերվա ոստիկանության վայրագությունների մասին ու հարթակից բացատրեք մարդկանց։
Հ.Գ. Նաև կհիշացնեք, որ մեր մի հայրենակցի վրա ռեժիմը քրեական գործ սարքեց այդ օրը դատարկ շշով մի սաղավարտով ոստիկանի գլխին խբելու համար»,- գրել է նա:
![]()