![]()
Իմ աջակցությունն եմ հայտնում ապօրինի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իմ այստեղ լինելու հիմնական պատճառն արդար դատավարության պահանջն է, որովհետև մեկ տարի շարունակ մեզ խոստանում էին օրենքի երկիր, և նաև այդպիսի երկիր ունենալու պահանջը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին հայատարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքերում գտնվող դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։
Factor.am-ի հետ զրույցում Մութաֆյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է կալանավորված։ Իսկ այն դիտարկմանը, որ վերջինս միշտ դեմ է արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մութաֆյանն ասաց, որ մեկ տարի է ինչ պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ և շարունակելու է․
«Պայքարելու եմ և՛ ֆեյսբուքյան գրառումներովս և՛ որպես ՀՀ քաղաքացի, իսկ հետագայում կտեսնենք, թե ինչպես կշարունակվի, գուցե անցնեմ փողոցային պայքարի»։
![]()
Դերասանուհին նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, ով կարող է երկիրը ոտքի հանել, ինչպես դա արեց 1997 թվականին։
![]()