Ստացվում է 2018-ին Քոչարյանը ուներ սեփական օգտագործման կուսակցություն, հիմա էլ՝ սեփական օգտագործման եկեղեցի՞․ Թորոսյան

Մաքուր ընտրություններ ՀՀ-ում արդեն տեղի են ունեցել, որին Գալստանյանը չէր կարող մասնակցել, բայց դաշնակցությունը «Հայաստան» դաշինքում մասնակցել է, ստացել համապատասխան քվե։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մաքուր ընտրություններ անցկացնելու ընդդիմադիրների հայտարարություններին։

2018-ին ևս, ըստ Թորոսյանի, դաշնակցությունը կրկին մասնակցել է ընտրություններին և չի հաղթահարել նույնիսկ անցողիկ շեմը։

«Եվ միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ են հայտնվել խորհրդարանում։ Եվ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ուներ սեփական օգտագործման կուսակցություն, հիմա էլ ունի սեփական օգտագործման եկեղեցի՞ արդյոք։ Դա՞ է ստացվում։ Թող գան, 2026-ի ընտրություններին նորից մասնակցեն օրենքը պահպանելով»,- ասաց Թորոսյանը։

Մարդը, ով ունի երկքաղաքացիություն (նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին), ըստ Թորոսյանի, ասում է՝ թույլ չենք տա, որ մեզ մեղադրեն սահմանադրությունը խախտելու մեջ։

«Բա որ թույլ չես տա, հարգելի պարոն Գալստանյան, բա ի՞նչ գործ ունես, ասում ես ուզում ես վարչապետի թեկնածու լինես։ Այնքան անբանական է ամեն ինչը»,- ասաց Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ