![]()
Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինն ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այսօր գերազանց են։
«Սա դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերություն է՝ համաձայն 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի»,- հավելել է նա։
![]()