![]()
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:
«Մենք արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ կոչ անեն Մինսկի խումբը վերացնելու մասին։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Դե յուրե, իրավաբանորեն այն պետք է վերացվի, և սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,- ասել է նա։
Նրա խոսքով, եթե Հայաստանը նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, դա նշանակում է, տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ շարունակվում են։
![]()