Կարկուտի հետևանքով որքա՞ն է կազմել գյուղացու կրած վնասը․ Մանավազյանն Էկոնոմիկայի նախարարից մի քանի հարց է ճշտել

Կարկտահարության ապահովագրության ծրագիրն այս տարի չի գործել, ինչի հետ կապված գյուղացիները ունեն դժգոհություններ։ Կարկուտի հետևանքով որքա՞ն է կազմել նրանց կրած վնասը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այս մասին հարց է ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Մանավազյանը նաև հետաքրքրվել է սահմանամերձ համայքներում անասնաբուծության զարգացման և խթանման նպատակով Կառավարության որոշումով հաստատված՝ տավարաբուծության, ոչխարհաբուծության, այծաբության զարգացման պետական ծրագրով։

«Հետաքրքրվել եմ, թե ի՞նչ փուլում է այն, գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞ն դիմողներ։

Երրորդ հարցս վերաբերել է ինտենսիվ այգիներին։ Հետաքրքրվել եմ, թե ի՞նչ պատկեր կա դիմումատուների և տրամադրված գումարների մասով՝ հավելելով, որ, որոշ պնդումների համաձայն, կան չարաշահումներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մանավազյանը։

 


 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ