![]()
Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
2023-ին 510 վերելակ է փոխարինվել: Տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսվել է ևս 500 վերելակի փոխարինում:
Երևան քաղաքի 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելից, Տիգրան Ավինյանը փաստել է, որ 2023 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 114,8 մլրդ դրամ: Պետական բյուջեից հատկացումները փաստացի կազմել են 63,6 մլրդ դրամ, որը մոտ 4.8 տոկոս պլանավորածից պակաս է եղել: Քաղաքապետի խոսքով բյուջեի ծախսային մասի կարարողականը կազմել է 111.1 մլրդ դրամ կամ 90 տոկոսից մի փոքր ավելի:
Քաղաքապետարանի կողմից նորոգվել եւ հիմնանորոգվել է շուրջ 180 բակային տարածք: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 29 մանկապարտեզներում կատարվել են կապիտալ բնույթի աշխատանքներ: 39 հասցեներում իրականացվել են կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ։
Իրականացվել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր: Քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 150 ավտոբուս և 15 տրոլեյբուս:
Վերակառուցվել է տրանսպորտային համակարգի կառավարման կենտրոնը, հիմնանորոգվել է առողջապահական 5 օբյեկտ:
![]()