Հայ ժողովրդի պառակտիչները երկուսն են․ Քծնում են Պուտինին, մինչդեռ իրենք էլ Պուտինի հետ կործանված են

«Իրենք չեն իմանում՝ ուր են գնում, ինչ են անում, բայց կարևորը՝ իրենք Մոսկվայի նախատեսումն անում են, երկիրը պահում են լարված վիճակի մեջ, անկանոն վիճակի մեջ են պահում և պետական ինստիտուտները, և քաղաքական, պետական գործիչների, անձի կորստի և պետության հեղինակազրկման վրա են աշխատում»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ակցիաների, նրանց աջակիցների կողմից ոստիկանների վրա քարեր և շշեր նետելու ու հնարավոր այլ բախումների մասին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

Վերջինս նշեց, որ ստացվեց ցավալի մի բան. այս քաղաքական «սուրբ գործիչը», որը ոչ հոգևորական է, ոչ քաղաքական գործիչ, ամեն ագամ ասում է՝ չգիտեմ, ոչ մի բան չգիտի, բայց ուզում է երկիրը կառավարել։

Լևոն Շիրինյանը նաև նշեց, որ նրանք ոչ մի ցավ չունեն, որ պետական հիմնարկ են գրոհում, բայց դա մեր պետությունն է՝ անկախ մեր անձնական դիրքորոշումից։

«ՀՀ ոստիկանությունը, ինչպես աշխարհի ցանկացած ոստիկանություն, ուժային կառույց է, դա քույրիկների միություն չի, որ գնան վզներից կախվեն։ Էն մեկը կար, չէ՞, կանացի բարեմասնությունը դեմ արած ոստիկաններին, նկարն էլ կա։ Դա անթույլատրելի բան է։ ՀՀ ոստիկանությունը ուժային կառույց է և պետք է լինի համապատասխան հանդերձավորումով։ Ոստիկանության և իշխանության մեղմությունը անթույլատրելի է, դա ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի»,- հավելեց Լևոն Շիրինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ