![]()
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է տեղափոխությունը Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալ»։
«Երազանք, որը դարձավ իրականություն։ Ես երջանիկ եմ եւ հպարտ՝ դառնալ իմ երազանքի ակումբի մի մասը։ Հնարավոր չէ բացատրել, թե ինչքան ուրախ եմ եւ ոգեւորված։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը ձեզ հետ՝ մադրիդիստներ։ Շնորհակալ եմ անհավանական աջակցության համար»,- գրել է Մբապեն։
Արքայական ակումբը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին խաղացողի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
![]()
![]()
![]()
![]()