Մեծ Մասրիկի ընտանիքներից մեկում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։

Այս մասին հայտնել են մարզպետարանից։

Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։

Նորածինն ունի 2 եղբայր և 6 քույր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ