Քանի որ սրբազան շարժումը հասավ տրանսպորտի ուղևվարձի թանկացմանը և այս թեմայի մեջ շատ է խոսվում ,թե ուր են առաջվա թանկացման դեմ պայքարողները `ասեմ. Պետրոս Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քանի որ սրբազան շարժումը հասավ տրանսպորտի ուղևվարձի թանկացմանը և այս թեմայի մեջ շատ է խոսվում ,թե ուր են առաջվա թանկացման դեմ պայքարողները `ասեմ։

Ես թե առաջ թե հիմա հասկանում եմ ,որ 100 դրամով տրանսպորտ չի կարող աշխատել և հավերժ սուբսիդավորում չի կարող լինել։
Առաջ ես պայքսրում էի թանկացման դեմ ,հիմա `ոչ։ Բացատրեմ։

Տարոն Մարգարյանի ժամանակ տրանսպորտը բաժանված էր ոչ թե ըստ Երևանի կարիքների ,այլ ըստ գծատերերի գրպանի,որոնք մեծ շահույթ էին ստանում։Երևանցիներին տեղափոխում էին խայտառակ ռաֆերով `անտեսելով անվտանգությունը և արժանապատվությունը։Կարճ `ոչ մի բարեփոխում չկար,իսկ գինը ցանկանում էին բարձրացնել։Ես ասում էի բարեփոխեք `նոր թանկացրեք։

Հիմա ոչ միայն ռաֆեր այլև հին գազելները չկան ,փոխարենը ժամանակակից ավտոբուսներ են։Փոփոխությունները լիարժեք չեն,բայց էական են։Դրա համար ես կողմ եմ թանկացմանը `սոցիալական բաղադրիչի տրամաբանական կիրառմամբ։
Իսկ եթե Սրբազանը դեմա, պետք ա ասի ,ովա ֆինանսավորելու բյուջեի բացը։Էլի չկառուցված մանկապարտեզների,չվերանորոգված ենթակառուցվածքների հաշվին՞։
Իսկ գուցե Սրբազանը միջնորդի `Եկեղեցին փողը փակի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ