ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ իր և Աննա Հակոբյանի վերաբերյալ տարածվող կեղծիքի մասին

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նյութին ծանոթանալուց հետո մտածեցի փնտրեմ գտնեմ իմ էն հարցազրույցները որտեղ խոսել եմ էն մասին, որ երգել եմ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության «Մանկունք» երգչախմբում եւ եղել եմ Եկեղեցու երիտասարդաց միության անդամ, բայց անգամ հարցազրույց փնտրելու կարիք չեղավ.

Թե բա թաքցրած դրվագ, թե բա խնամքով թաքցնում են.

Իսկ դուք, երբ ինչ որ բան թաքցնում եք, կամ փորձում եք թաքցնել, ձեր պաշտոնական էջում նշում ե՞ք էն, ինչը «խնամքով թաքցնում» եք.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ