Բժշկական կենտրոնի բժիշկների ընդհանուր սենյակից գումար են գողացել․ պահնորդական ծառայության տնօրենը դիմել է ոստիկանություն

Մայիսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 67-ամյա Արամ Հ․-ն և հայտնել, որ մայիսի 27-ին ժամը 19։30-ից մինչև ժամը 20։30-ն ընկած ժամանակահատվածում Ծարավ Աղբյուր 55Ա հասցեում գտնվող «Արթմեդ» ԲԿ-ի բժիշկների ընդհանուր սենյակից գողացել են գումար:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Ավանի բաժանմունքում դեպքի հանգամանքները և գումարի չափը ճշտվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժանմունքում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արամ Հ․-ն աշխատում է «ԱՀԾ Գյուրզա» պահնորդական ծառայությունում որպես տնօրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ