Հայկ Թորոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Հուսամ այլևս բոլորին պարզ է, որ բագրատ գալստանյանը մտադիր է վաղը բախումներ հրահրել Կառավարության դիմաց և նա կոչ է արել, որ ժամը 10:30-ին մեքենաներով, Հանրապետության հրապարակի բոլոր մուտքերը շրջափակեն և մեքենաները թողնեն և քայլեն Կառավարության շենքի դիմաց, ու պարզ է՝ ինչ նպատակներով։
Հորդորում եմ և վերջին անգամ պահանջում ՀՀ Իշխանությունից, որպեսզի այդ հակապետական հանրահավաքի « ջարդարարների » մեքենաները անհապաղ տեղափոխվեն տուգանային հրապարակներ, իսկ բոլոր բարձր դասի պատկանող մեքենաները պետականացվեն և ուղարկվեն սահման և սպասարկվեն Բանակի կարիքների համար։
Այլևս թավիշ-մավիշ չպետք է լինի, այն պողպատե մանդատը, որ Հայ Ժողովուրդը 2021 թ-ին տվել է իշխանությանը, այն պետք է գործի դրվի, զուգահեռաբար ՀՀ Իշխանությունը կստանա Հայ Ժողովրդի գերակշիռ մեծամասնության աջակցությունը։
Հերիք ու բոլ եղավ։