Արգելափակված Ախթալայում ենք. հանդիպել ենք բնակիչներին. Արեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արգելափակված Ախթալայում ենք։ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։

Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։

Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ