ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր հերթական անգամ հեռուստաընկերություններից մեկը առաջարկեց բանավեճ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի հետ (անունը էական չէ): Պատգամավորը նախնական համաձայնություն էր տվել ՔՊ-ից պատգամավորի հետ բանավիճելու:
Ես համաձայնեցի:
Ընդդիմադիր պատգամավորը լսելով, որ բանավեճի մյուս կողմը ես պիտի լինեմ՝ հրաժարվեց բանավեճից:
Բանավեճից փախչող ընդդիմությունը գիտաֆանտաստիկ երևույթ է, բայց մենք ունենք: