Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կամավորների կարիք կա․ ինչպես ներգրավվել

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն։

Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։

Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ