Պարենը հասցվում է գյուղ, մեքենայով բերվում է կամուրջի մի կողմ, ոտքով անցակցվում է մյուս կողմը. Վահագն Ալեքսանյանը այցելել է աղետի գոտի

 

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Տավուշ՝ Խաշթառակ, գյուղի միակ կամուրջը փլուզվել է հեղեղներից:

Մեծ արագությամբ նորոգվում է շրջանցիկ ճանապարհը: Մարզպետը, համայնքապետը և վարչական ղեկավարը վաղ առավոտից կազմակերպում են նորոգման ծանր բայց շատ կարևոր աշխատանքները:

Պարենը հասցվում է գյուղ, մեքենայով բերվում է կամուրջի մի կողմ, ոտքով անցակցվում է մյուս կողմը:

Ամբուլատորիան բնականոն կերպով աշխատում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ