Եկեղեցին մտել է քաղաքական պայքարի մեջ և կարելի է ասել, որ եկեղեցում ևս լյուստրացիա է տեղի ունենում։ Որոշ հոգևորականներ, ովքեր պետք է օրինակ հանդիսանան իրենց վարքով և բարյացակամությամբ, այս օրերին հաճախ հնչեցնում են ծաղրական խոսքեր, վիրավորանքներ և այլն։ Վազգեն Գալստանյանից մի շարք ծաղրական արտահայտություններ ու ցինիկ վարքագիծ տեսնելուց հետո, այսօր ևս մեկ դեպք տեղի ունեցավ։
Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր: Այդ ընթացքում ոստիկաննները անվտանգությունից ելնելով փակել էին հուշահամալիր տանող ճանապարհը, որը որոշ հոգևորականների նյարդեր տեղի տալու պատճառ է հանդիսացել։
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների հետ եղել է անհամաձայնություններ և դրանից ելնելով որոշ հոգևորականներ իրենց թույլ են տվել վիրավորական արտահայտութուններ հնչեցնել իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասին ու դա որպես «հերոսություն» հրապարակել նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Օրինակ Զաքարիա ծայրագույն վարդապետը տեսանյութ է հրապարակել ու գրել է, որ ենիչենիները, նկատի ունենալով ոստիկաններին, խոչընդոտում են Վեհափառի մուտքը հուշահամալիր։ Տեսանյութի մեջ ևս նկարող հոգևորականը վիրավորում է ոստիկաններին։
Այս ամենը տեղի է ունենում Գարեգին Բ-ի ներկայությամբ ու դեպքի տեսանյութը նայելով տպավորություն է ստեղծվում, որ որոշ հոգևորականներ փորձում են դեպքը «բազարի» վերածել։
Ստացվում է, որ հոգևորականները վերածվում են խառնակիչների, ովքեր չեն գիտակցում սեփական անձի ծանրությունը։