Ես որպես համայնքի ղեկավար աշխատելու եմ այնպես, որ Մեղրին ծաղկի ու բարգավաճի․երկար տարիներ ապրել եմ Երևանում, բայց հիմա տեղափոխվել եմ Մեղրի. համայնքի ղեկը ստանձնեց Խաչատուր Անդրեասյանը
Մեղրի համայնքի ղեկը երեկվանից ստանձնել է Խաչատուր Անդրեասյանը։
Civic.am-ի հետ զրույցում Խաչատուր Անդրեասյանը հիշեցրեց, որ 2021 թվականին համաձայնության արդյունքում կոալիցիոն հուշագիր կնքեցին, համաձայն որի 2,5 տարի համայնքը կղեկավարի Բագրատ Զաքարյանը, 2,5 տարի հետո կփոխվեն տեղերով, այսինքն՝ Բագրատ Զաքարյանը կդառանա առաջին տեղակալ, իսկ ինքը կաշխատի որպես համայնքապետ։
«Հիմա լրացել է այդ ժամանակը և որոշեցինք փոփոխությունն անենք։ Երեկվա դրությամբ ես ավագանու ընտրությամբ անցել եմ։ Ես իհարկե Մեղրի համայնքի բոլոր խնդիրներին ծանոթ եմ։ Մինչև այս փոփոխությունը իմ նախաձեռնությունն է եղել, որպեսզի համայնքի բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգենք։ Դա կարժենա մոտ 500 միլիոն դրամ, ըդնահնուր ունենք 73 շենք։ Այս պահին սուբվենցիոն ծրագրով 8 բազմաբնակարան շենքի տանիքների վերանոգումն և վերելակների փոխարինումը սկսված է, իսկ մնացածը արդեն պատրաստում ենք 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացնել։ 2025 թվականի համար նախատեսված է նաև միջքաղաքային ասֆալտի իրականացում, որը կարժենա մոտ 500 միլիոն դրամ։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Խաչատուր Անդրեասյանը։
Վերջինս նշեց, որ ի սկզբանե իր և Բագրատ Զաքարյանի նախընտրական ծրագրերը գրեթե համընկնում են, և ըստ այդ ծրագրի սուբվենցիոն ծրագրով արդեն երկու մանկապարտեզի հարց են լուծել։
Մեկը կկառուցվի զրոյից՝ Նռնաձոր գյուղում, արդեն մրցույթում հաղթողը կա, սպասում են, որ աշխատանքները սկսի, մյուսը Ալվանք գյուղում է, այնտեղ վարչական շենքի մի հատվածը հատկացվել էր մանկապարտեզի համար, կապիտալ վերանորոգումը կատարվել է և սեպտեմբերին մանկապարտեզը կհանձնվի շահագործման։
Խոսելով նաև ոռոգման և խմելու ջրի մասին՝ Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ ոռոգման ջուրն այս տարի շատ լավ է, ժողովուրդը չի բողոքում, ջրի ռոգումը այս տարի լավ են կատարում, իսկ խմելու ջրի համար երկու մեծ մաքրման կայան են կառուցում պետական ծրագրով, մեկը Մեղրի քաղաքի համար, մյուսը՝ Ագարակ քաղաքի համար։
Մեղրիի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ մոտ հինգ միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու Շվանիձոր գյուղում, այնտեղ դանիացիները ցանկանում են կառուցել յոթ հատ մշակութային կենտրոն։
Նա նշեց, որ Շվանիձորը հին պատմություն ունի, այն Մեղրու շրջանի ամենահին գյուղերից է, կան պատմամշակութային հին կողոթոներ։ Պարզապես պետք է գան պեղումներ անեն, որպեսզի շատ բաներ բացահայտեն։
Համայնքապետը տեղեկացրեց, որ անցյալ տարի պատմաբաններ, հնագետներ էին գնացել Շվանիձոր, գիտաժողով էին անցկացրել, և իրենք մասնակիցներին խնդրել էին մասնագետներ ուղարկել, որպեսզի պեղումներ իրականացնեն։
Ի հավելումն Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ ինքը պատրաստակամ է և որպես համայնքի ղեկավար աշխատելու է այնպես, որ Մեղրին ծաղկի ու բարգավաճի։
«Լավ եմ տրամադրված, ես սիրում եմ Մեղրին։ Ես երկար տարիներ ապրել եմ Երևանում, բայց հիմա տեղափոխվել եմ ապրելու այստեղ և շենացնելու եմ Մեղրին։ Ծնունդով մեղրեցի եմ՝ Կարճևանից»,- եզրափակեց Խաչատուր Անդրեասյանը։