Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակին (լուսանկարներ, տեսանյութ)

Sean Baker, Mikey Madison and the team of the film «Anora», pose on the red carpet to attend the closing ceremony of the 77th Cannes Film Festival in Cannes, France, May 25, 2024. REUTERS/Yara Nardi

Հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։

Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։

«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

Կաննի քննադատները ջերմորեն են ընդունել ֆիլմը՝ այն անվանելով «Սիրունիկը» ֆիլմի ռեալիստական տարբերակը։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի տակ, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Նշենք, որ Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված էր 22 ֆիլմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ