Կրեմլը կարծես վաղը վերջին մարտն է տալու Հայաստանում, 5-րդ շարասյան բոլոր ռեզերվները մոբիլիզացված են, անգամ «ռսահայ» դեսանտ է ուղարկված․ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի»հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կրեմլը կարծես վաղը վերջին մարտն է տալու Հայաստանում, 5-րդ շարասյան բոլոր ռեզերվները մոբիլիզացված են, անգամ «ռսահայ» դեսանտ է ուղարկված։

Կարծում եմ, որ սադրանքներով բախման են տանելու՝ հեղաշրջում անելու հույսով, սակայն գիտեմ նաեւ, որ իրավապահ համակարգը պատրաստ է ցանկացած սադրանքի դիմակայելու եւ կոշտ կերպով կանխելու է այն, իսկ ցանկացած այրունահեղության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Բագրատ/Վազգենի, Քոչարյանի եւ Գարեգին Բ-ի վրա է։

Պատրա՞ստ են սեփական երկրի պետականությունը կործանելու փորձի համար իրենց ամբողջ մնացած կյանքը ճաղերի հետեւում անցկացնել հանուն իրենց հյուսիսային տիրոջ։ Ահա թե ինչում է հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ