Հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոն Պիպո» կեղծանունով, Մոսկվայի կենտրոնից տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով, թե իրենք արդեն հաղթել են։ Միաժամանակ կոչ է արել մասնակցել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հրավիրած վաղվա հանրահավաքին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 19-ին «Դոն Պիպոյի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Դոն Պիպո» և վերջինիս կնոջ ազգական Կ. Ղ-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին: