ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր

Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին արձանագրվում են ճանապարհային նշանների վնասման, անհետացման դեպքեր։

Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վնասված նշանները վերականգնում են, բացակայողները՝ վերատեղադրում։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգության կարևոր տարր հանդիսացող ճանապարհային նշաններին։ Դրանց բացակայությունը կամ ոչ տեսանելի լինելը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ