ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահի հրամանագրերով կոչումներ են շնորհվել նաև այլ զինվորականների։
Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրապյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի Հակոբյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: