Շուռնուխի միջնակարգ դպրոցի Վերջին դասը մեկ աշակերտով է անցկացվել։
Մոնիկա Ստեփանյանը 2024-ի միակ շրջանավարտն է։
Վերջին զանգի տոնական միջոցառմանը, սակայն, Մոնիկան մենակ չի եղել։
Դպրոցի աշակերտներն ու մանկավարժներն աղջկան շնորհավորել ու բարի երթ են մաղթել։