Կանադայում շուրջ 10 տարի որպես թեմի առաջնորդ եղած Վազգեն Գալստանյանին «կամերսանտ» էին անվանում։
Տարբեր կրոնական և ազգային թեմաներով Կալգարի համայնքի հետ հանդիպմումների ժամանակ Վազգեն Գալստանյանը հավաքում էր Կալգարիի հայերին ու ասում, որ Կալգարիում եկեղեցի չկա ու պետք է գոնե պատարագներին ներկայություն ապահովել ու դրա համար ֆինանսական հավելյալ միջոցներ են պետք: Բազմաթիվ անգամ հայտարարել էր, թե նրանք ովքեր ուզում են պատարագ ունենան պետք է ոչ միայն մասնակցեն այլ նաև ամսական մինիմում ֆիքսված գումար վճարեն (membership), որը կֆինանսավորի իր գնալ գալու, դիմավորել ճանապարյելուու, օդանավի ու կեցության ծախսերը, ու որոշակի գումար էլ կկուտակվի այլ նպատակների համար: Գալստանյանը պարտադրել է համայնքի փոքրաթիվ մարդկանց խորհուրդ կազմել ու ֆինանսները հավաքելու գործով զբաղվել, ստիպել որ ֆիկսված գումարը վճարեն:
Այդ ժամանակ սիրիական պատերքամից բազմաթիվ հայեր էին մեկնում Կանադա, ու հերթական անգամ, երբ Վազգեն Գալստանյանը նորից խոսել է գումար հավաքելու մասին, ներկաներից մեկը չի դիմացել ու ասել է «Չհասկացանք հիմի դու տերտեր ես, թե կամերսանտ»։
Ի դեպ, իրեն տրված «կամերսանտ» անվան համար սրտնեղած Գալստանյանը պատմել է նաև իր «հոգևոր» գործընկերներին։