Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես իր ձագուկներով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։

Ինչպես հաղորդում է՝ Shamshyan.com-ը, տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ